Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծառուկյանը մեծարանքի խոսքեր է ուզում ասել

Հասարակություն
ace4791436e5f68d16446e8c28261d36

«ԲարգավաՃ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհավորանքը.

Սիրելի կանայք, մայրեր և քույրեր,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային տոնի՝ Մարտի 8-ի առիթով: Մաղթում եմ առողջություն ու երջանկություն:

Գարնանային այս օրը ուզում եմ մեծարանքի խոսքեր ասել ձեր հասցեին, հիշեցնելով այն անգնահատելի դերի մասին, որ դուք մշտապես ունեցել եք մեր հասարակության կյանքում: Ուզում եմ աջակցության խոսքեր հղել մեր զինվորների մայրերին, ովքեր սպասում են հայրենիքին ծառայող իրենց որդիների վերադարձին:

Մարդու համար չկա ավելի թանկ զգացում, քան սերը մոր ու հայրենիքի նկատմամբ և այս գաղափարը սերնդեսերունդ մեր ժողովրդին է փոխանցվում: Դուք կյանքում արժանի եք միայն մեծ սիրո, ընտանեկան անամպ երջանկության ու մեծարանքի:

Նորից ու նորից շնորհավորելով բնության զարթոնքի այս գեղեցիկ տոնի առիթով՝ մաղթում եմ ձեր ընտանիքներին խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում:

«ԲարգավաՃ Հայաստան»
կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյան