Վահե Ավետյանի վերջին նվերը (տեսանյութ)
Նախորդ ամռանը «Հարսնաքար» ռեստորանային համալիրում բռնարարքի զոհ դարձած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի ծնողների համար առավել թանկ են այն բոլոր իրերը,որոնց հետ կապ է ունեցել նրանց միակ զավակը։
Ամենակարևոր իրերի շարքում տեղ է գտել այն ջութակը, որը 6 տարեկանում առաջին անգամ իր ձեռքն է վերցրել Վահե Ավետյանը: Հայրը Գառնիկ Ավետյանը ասում է,որ թեև Վահեն բացարձակ երաժշտական ունակություններ ուներ, սակայն նա երազում էր զինվորական դառնալու մասին, արդյուքնում դարձավ՝ ռազմական բժիշկ։
Վահեն երբեք չէր սիրում խոսել իր արածի մասին: Այսօր, նրա արածների մասին իրեն թույլ է տալիս խոսել հայրը։
Միայն Վահե Ավետյանի դաժան սպանությունից հետո է նրա հայրը իմացել, որ որդին պարբերաբար այցել է մանկատներ՝ բարեգործություններ կատարել: Որդու գործը շարունակելու համար ստեղծել է «Վահե Ավետյան» բարեգործական հիմնադրամը.« Հիմնադրամի ստեղծումը հենց Վահե Ավետյանի ուղղորդմամբ էր, ես էլ դրա մասին չգիտեի իրենից հետո ընկերներն են պատմել,նա պարբերաբար զբաղվել է բարեգործությամբ՝ իր հնարավորության սահմաններում»։
Վերջին անգամ Վահեն կնոջ հետ այցելել է «Զատիկ» մանկատուն՝ և երաժշտական կենտրոն նվիրել:
Հոր խոսքերով Վահեին խիստ անհանգստանում էր հատկապես այն երիտասարդ ռազմական բժիշկների ճակատագիրը, որոնք վերապատրաստվելու հնարավորություն չունեին։ Հիմնադրամը աշխատանքներ է տանելու նաեւ այդ ուղղությամբ։
Որդու գործը շարունակելուց բացի՝ Գառնիկ Ավետյանի մխիթարանքը թոռնիկներն են։ Նա երազում է Վահեի որդուն Գառնիկին տեսնել զինվորական համազգեստով։ Վահեի վերջին նվերը իր երեխաններին շնիկ է եղել, թեև ծնողները դեմ էին.« Հենց այդ օրը ինքը հերթապահ էր ,առավոտյան պակետով ՝կերով այս փոքրիկ ձագին բերեց ,ես նայեցի իր երեսին,հիմնականում երբ նայում էի՝ ինքը գիտեր ինչ եմ ասում,ասաց՝ պապա, բա ուզում էր երեխան, ի՞նչ անեի»։
Ինչ վերաբերվում է Վահե Ավետյանի ողբերգական մահվանը,«Հարսնաքարում» տեղի ունեցած ծեծին, որի հետևանքով նա զրկվեց կյանքից հայրը չի խոսում:
Նա, ինչպես նաեւ ընտանիքի մյուս անդամները չեն մասնակցում մահվան առիթով հարուցված քրեական գործի դատավարությանը.« Ես կարծում եմ՝ արդարությունը ոչ մի դեպքում չի կորի»: