Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծաղիկը թանկացել է կրկնակի

Հասարակություն
4a7e61ab516c3f51099542e81fdb59c0

«Մարտի 8-ին հատկապես թանկացել են ծաղիկները»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ նախագահ Լուսինե Յագուբյանը:

Ծաղկի շուկայում երեկ և այսօր մոնիտորինգ է արվել,որի արդյունքները ցույց են տվել,որ այն թանկացել է կրկնակի. «Օրացույցային հատուկ օրեր կան ,որ դրանք ծաղկավաճառներինն են այսպես ասած շատ ծաղկավաճառներ օգտվելով այս առիթից գերշահույթ ստանալու նպատակով ծաղիկների գները սկսում են բարձրացնել»։

Սպառողների իրավունքների պաշտպանը նշեց,որ չկա պետական որոշակի կառույց,որը կվերահսկի տոներից առաջ այս տեսակի թանկացումները.« Եթե այս պահին աչքը բացեր Կարաբալլան, տեսնես ինչ էր ասելու»։

Տիկին Յագուբյանը ասաց,որ ուսումնասիրությունները ցույց են տվել,որ այս օրերին չի թանկացել խաղալիքներն ու օծանելիքը։

Նա նաեւ ենթադրում է, որ առաջիկա օրերին իրենք դեռ կստանան զանգեր այն մասին, որ խանութների ցուցանակների վրա գրված զեղչերն այնքան էլ իրականությանը չեն համապատասխանում։

Իրականում այդ ապրանքները վաճառվում են իրենց ինքնարժեքից բավականին թանկ և 50-ից 70 տոկոսի մասին հայտարարությունները պարզապես հաճախորդին գրավելու տարբերակ է։ Իսկ իրենց քայլն այդ ուղղությամբ կլինի այն, որ տեղյակ կպահեն սպառողին իր իրավունքների մասին։

Որպես խնդիրների լուծում Կառավարությունը պետք է հակագնաճային քայլեր ձեռնարկի։ Իդեպ, տիկին Յագուբյանը նշեց,որ Զատկի տոնից օրեր առաջ արդեն սկսել են թանկանալ՝ ձուկը, ձուն և այլ մթերքներ։