Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Զանգեր» -ը դժվարանցելի է

Հասարակություն
6b5fa8a1ef0652ccb18bad71ea104080

ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 8-ի ժամը 12.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ են Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ, Շիրակի մարզի Ամասիայի միջհամայնքային, Գեղարքունիքի մարզի Սելիմի լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ (ԼՂՀ) ավտոճանապարհները:

Դժվարանցանելի է Գորիս-Սիսիան ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածը:

Վրաստանի ՆԳՆԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհահատվածներով երթևեկելուց: