Հյուսիսային պողոտայում գումար էին հավաքում
2-ամյա Ալբերտ Մանուկյանը հիվանդ է արյան քաղցկեղ հիվանդությամբ: Նրա հիվանդության բուժման համար անհրաժեշտ գումարի հայթայթման համար մի խումբ ուսանողներ և կամավորներ դրամահավաք էին կազմակերպել Հյուսիսային պողոտայում: Այժմ փոքրիկ Ալբերտը Արյունաբանական մանկական կենտրոնում է:
«Ալբերտը արդեն 8 քիմիա է անցել, պետք է տեղափոխել Մոսկվա»,- ասաց կամավոր Արփինե Ակուլյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ իրենց հավաքած գումարը դեռ միայն բուժման համար է նախատեսված, որը պատրաստվում են փոխանցել երկուշաբթի օրը: « Իսկ այն որ մենք փոխանցում ենք գումարը , վստահեցնում են մեր ներկայացրած չեկերը», -պարզաբանեց Արփինեն:
Կամավորները նաև նույն հիվանդությամբ հիվանդ ուրիշ երեխաների համար էլ են դրամահավաք կազմակերպել: «Մեկ անգամ 400 հազար դրամ ենք փոխանցել երեխաների բուժման համար»,- ասում է Արփինե Ակուլյանը:
2-ամյա Ալբերտին օգնել ցանկացող կամավորները մտահոգ էին, որ մեր երկրում չկա այնպիսի համակարգ, որի միջոցով ավելի հեշտ կլիներ օգնել հիվանդ երեխաներին: