Ավտոբուսը շրջվել է. կան վիարվորներ
Մարտի 10-ին, ժամը 13.16-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում` Գավառի Արծվաքար թաղամասում ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Դեռևս չպարզված հանգամանքներում Արծվաքար թաղամասի գերեզմանատան մոտակայքում կողաշրջվել է Ս. Դվոյանին պատկանող «ՊԱԶ» մակնիշի 0336Լ պ/հ Գավառ-Արծվաքար երթուղային ավտոբուսը:
Մինչև հրշեջ-փրկարարների ժամանումը` տուժած, 1954 թ. ծնված Զաբել Բաբայանը թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:
Հրշեջ-փրկարարների և տեղի ուժերով ավտոբուսից դուրս է բերվել 20 ուղևոր:
Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոբուսը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված