Հաջողվել է գտնել ռուս գիտնականին
Եվրամիության հետ համագործակցության շրջանակներում Երևան ժամանած փորձագետները սեմինար կանցկացնեն ԱԻՆ երկրատեղեկատվական համակարգերով զբաղվող մասնագետների հետ, իսկ հայ-շվեյցարական «Արձագանք» ծրագրով կկազմակերպվի հրահանգիչների վերապատրաստման դասընթաց Սյունիքի մարզում։ Այս մասին ասվել է ՀՀ ԱԻ նախարարությունում՝ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությանը,, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։
«Հարավ-կովկասյան երկաթուղու» հետ բանակցություններ են տարվում հանրապետության սողանքային գոտիների վրա ցուցիչներ տեղադրելու ուղղությամբ, որոնք կօգնեն տեղյակ լինել սողանքի ակտիվացման երևույթներին։
Ի դեպ, ՍՊԾ գործակալության պետ Հ. Պետրոսյանը հայտնել է, որ իրենց հաջողվել է ՌԴ Երկրի ֆիզիկայի ինստիտուտից գտնել այն մասնագետին, որը նախագծել և տեղադրել է Գառնու դիտարանի դեֆորմոգրաֆը։ Գործակալության պետը կապ է հաստատել նշված գիտնականի հետ և վերջինս խոստացել է ամենայն աջակցություն ցույց տալ հազվագյուտ սարքի գործարկման հարցում։