Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՏաԹևեր»-ը կաշխատի ամեն օր

Հասարակություն
4f30e705eb194b83567f49c5da1309a8

«ՏաԹևեր» ճոպանուղու տարեկան տեխզննման և սպասարկման աշխատանքներ ավարտվել են, ճոպանուղին պատրաստ է ուղևորափոխադրումների:

Ըստ ճոպանուղու տնօրինության՝ մարտի 12-ից ճուպանուղու շահագործումն իրականացվելու է ամենօրյա ռեժիմով, այլն է` 10:00 - 18:00 ժամային գրաֆիկով, շաբաթական վեց օր` բացառությամբ երկուշաբթի օրվանից, որը պրոֆիլակտիկ օր է:

ՀՀ ոչ աշխատանքային երկուշաբթի օրերին (ՀՀ կառավարության որոշումներով ոչ աշխատանքային սահմանված երկուշաբթի օրեր, տոն և հիշատակի օրեր, Հայ Առաքելական եկեղեցու տաղավար տոներին հաջորդող երկուշաբթի օրեր) ճոպանուղին ուղևորափոխադրումներ է իրականացնելու ըստ սահմանված 10:00-18:00 ժամային գրաֆիկի: