Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետը ուժեղացված հսկողություն է պահանջել

Հասարակություն
37f3524d9dec61f36ca93c3c946e7d93

Չթույլատրված վայրերում, այդ թվում մայթեզրի հատվածերում և կամարանցումներում ավտոմեքենաների կայանման, ինչպես նաև չնախատեսված վայրերում մեքենաների վաճառքի կազմակերպման հետ կապված` քաղաքապետը հանձնարարել է ուժեղացված հսկողություն իրականացնել:

«Մայրաքաղաքում կարգուկանոնի ապահովումն առաջին հերթին մեր պարտավորությունն է և պատասխանատվությունը: Համապատասխան ծառայությունների հետ համատեղ պետք է առավել խիստ ու հետևողական լինել և օրենքով տրված լիազորությունների շրջանակում անել ավելին, որպեսզի ապահովենք մեր քաղաքացիների հարմարավետությունը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով շինհրապարակներից դուրս եկող մեքենաների անվադողերի լվացման և բետոնախառնիչ ու հարակից մարզերից Երևան մտնող մեքենաների կողմից փողոցների աղտոտումը կանխելու ուղղությամբ տարվող աշխատանքներին` քաղաքապետը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունն ու ապահովել նաև շինհրապարակների հարակից տարածքների մաքրությունն ու պատշաճ վիճակը:

Մայրաքաղաքում շարունակվող փոսալցման աշխատանքների հետ կապված` հանձնարարվել է գույքագրում կատարել և անհրաժեշտություն դեպքում սեղմ ժամկետում իրականացնել համապատասխան աշխատանքներ:

Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքի տարածքում գտնվող շատրվանների վերագործարկման նպատակով տարվել են նախապատրաստական աշխատանքներ, և եղանակային պայմանների թույլ տալու դեպքում դրանք պատրաստ կլինեն շահագործման:

Հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունը։