Դիզայներ. Նորաձև են, բայց ոչ ոճային
«Նորաձևությունը գալիս է և գնում է, իսկ ոճը մնում է»,- աշխարահռչակ Կոկո Շանելի այս խոսքերն այսօր հայ աղջիկներին հիշեցնում է «Ատեկս նորաձեւության կենտրոնի տնօրեն Կարինա Դնոյանը:
Նրա կարծիքով՝ հայ աղջիկները թեեւ վերջին տարիներին ավելի նորաձև են դարձել սակայն ոճի պակաս ունեն: «Լսել են այս գույնը, շորը , ձև նորաձև է, 80 տոկոսը ձգտում է հանգնել», -ասում է Կարինա Դնոյանը:
Դիզայները հայ կանանց բաժանում է մի քանի խմբի: Նրանց մի մասը հետևում են նորաձևությանը և վառ համադրությունների կողմնակից են: Ավելի մեծ բանակ կազմող կանանց ոճին, ըստ դիզայների կարելի է ծանոթանալ ընդամենը մի քանի րոպե մետրոներից մեկի մոտ կագնելով:
««Երիտասարդական» մետրո դուրս գանք կտեսնենք ոնց են հագնվում ջինսը տաբատներով, երկարաճիտ կոշիկներով և կարճ կուռտկաններով: Բոլորը ստանդարտ տեսքով են», -ավելացրեց Կարինա Դնոյանը:
Կա նաեւ կանանց մի խումբ, որին նորաձեւությունն ընդհանրապես չի հետքրքրում. հագնում են այն, ինչը հարմարավետ են համարում:
Տիկին Դնոյանին մտահոգում է, որ այսօր հաղ աղջիկներին ձեռագործությունը չի հետաքրքրում, ինչը նորաձեւ եւ ոճային լինելու համար շատ կարեւոր է:
«Իսկ մեր ժամանակներում գործում էին ու ամեն մեկը իր ոճի մեջ էր, նույնիսկ խանութներում այդքան բազմազանություն չկար» ,- ասում է դիզայները:
Նա այսօր միօրինակություն է տեսնում ոչ միայն կանանց, այլեւ տղամարդկանց հագուկապում:
«Նմանությունն կա թե նորաձև և ոչ նորաձև հագնվողների մոտ, այսինքն ինդիվիդուալ մոտեցում չկա», - նշեց Կարինա Դնոյանը: Այս տարվա հիմնական գույնը կանաչն է իր բոլոր երանգներով:
Իսկ դիզայներ Դիաննա Շատվերյանը այս տարի կանանց խորհուրդ է տալիս կրել է ավելի վառ գույներ և համարձակ ձևածքներ:
«Ես խորհուրդ կտայի կրել ծաղկավոր գունավոր և գարնանը համապատասախան կտորներից կարված զգեստներ», -ասաց Դիաննա Շատվերյանը: