Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեքենան ամբողջությամբ այրվել է (տեսանյութ)

Հասարակություն
64b6d8c84e151594ffe5f0cd9cc6b9a0

Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի Արարատի մարզի Պարույր Սեւակ գյուղից 2 կմ դեպի հարավ այրվում էր 28 OO 169 պետհամարանիշի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա: Ականատեսների պատմելով՝ հրդեհը սկզբում բռնկվել է մեքենայի դիմացի հատվածում, վարորդն ու ուղեւորները հասցրել են դուրս գալ մեքենայից, որից հետո հրդեհը տարածվել է: Ամենայն հավանականությամբ՝ հրդեհը բռնկվել է գազի արտահոսքից: Ճանապարհի նշված հատվածում մեքնենաների կուտակումներ էր առաջացել: Դեպքի վայրում չկային ոչ ոստիկաններ, եւ ոչ էլ փրկարարներ:

Արմեն Հովակիմյան, Սիսիան