Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրկին Խոսրովի արգելոցի տնօրենի հարցով

Հասարակություն
b5cc8806ba7d4a0f6f0d04df268a21d5

Էկոլոգիական հասարակական դաշինքը իր մտահոգությունն է հայտնում Խոսրովի արգելոցի տնօրենի ընտրության հետ կապված:

ՀՀ Բնապահպանության նախարար պարոն Ա. Հարությունյանին ուղղված նամակում նշվում է, որ այս էլ որ երրորդ անգամ է հանրությունը իր բողոքն ու մտահոգություն է հայտնում արգելոցի տնօրենի ընտրության հարցով՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և ներկայացված նոր թեկնածուների ցուցակը:

Էկոլոգիական հասրակական դաշինքը պահանջում է, որ արգելոցի տնօրենի ընտրության հանձնաժողովի մեջ ընդգրկվեն գիտության, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ:

«Հանրության ներկայությունը հնարավորություն կտա ավելի թափանցիկ դարձնել ընտրության պրոցեսը և զերծ մնալ հետագա անհամաձայնություններից»,-ասված է նամակում: