A
A
«Բանգլադեշ»-ում ծառ է շրջվել
Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Բանգլադեշ» թաղամասում ծառ է շրջվել և փակել ճանապարհի երթևեկելի հատվածը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 10.20-ին հրշեջ-փրկարարները ծառը մասնատել և տեղափոխել են անվտանգ տարածք: