Կնոջը տեղ չկա՞ բանակում
Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում սովորող ռազմական հոգեբան աղջիկներից քչերն են աշխատում մասնագիտությամբ:
Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:
«Դեռ հայ հասարակությունը պատրաստ չէ բանակում կնոջ գտնվելուն: Ավելի մեծ ուշադրություն պետք է դրաձնել տղա հոգեբանների ներգրավվածությանը»,- նշեց հոգեբանը:
Նա տեղեկացրեց, որ որոշ զորամասերում արդեն կան սպա հոգեբաններ, ովքեր Վազգեն Սարգսյանի անվան ռազամական ինստիտուտի շրջանավարտներն են:
«Սակայն նրանք ունեն վերապատրաստման կարիք»,- ավելացրեց Կարինե Նալչաջյանը:
Ըստ նրա՝ եթե ֆինանսական միջոցներն ավելի շատ ներդրվեն այս ոլորտ, ավելի շատ մարդ կգա զորամասեր:
«Ռազմական հոգեբանը կանխարգելիչ աշխատանք է կատարում, նա ոչ միայն գործ ունի բռնկումների հետ, այլ նաև տեղում կարող կանխարգելել այդ վիճակը», -հավելեց հոգեբանը:
Կարինե Նալչաջյանի կարծիքով թիրախային հոգեբանություն ունի ոչ միայն զինվորը , այլ նաև սպան: «Հոգեբանությունը ամբողջ թափով պետք է ներգրավվի ռազմական ոլորտի բոլոր շերտերը», - եզրափակեց հոգեբանը: