Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միհրան Պողոսյանն էլ է մեկնում Բրյուսել

Պաշտոնական
5bbd1b6c5c52caaed21c4ce0c6989b5a

Վաղը՝ մարտի 14-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենի հրավերով երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու Բրյուսելում կայանալիք Դատական կատարողների միջազգային միության 6-րդ ամենամյա աշխատաժողովին։

Աշխատաժողովի օրակարգով նախատեսված է հարկադիր կատարմանն առնչվող եվրոպական նախադեպային իրավունքի ներկայացում և վեճերի լուծման հնարավոր այլընտրանքային ընթացակարգերի, ինչպես նաև հարկադիր կատարմանն առնչվող այլ հարցերի քննարկում: Այս մասին հայտնում է ԴԱՀԿ ծառայության մամլո քարտուղարը։