Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ թեկնածուն ՀՀ քաղաքացիություն չի ստանում

Հասարակություն
30ec9c36be068d1745a8e1c296a5fd82

«Խոսրովի անտառ պետական արգելոցի տնօրենի թափուր տեղի պայքարում են 11 հավակնորդներ։

Համահայկական բնապահպանական ճակատի անդամները,այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրին,որ իրենք պաշտպանելու են Ալբերտ Դումիկյանի թեկնածությունը,որի հաստատմանը սակայն խոչնդոտում է նրա Հայաստանի քաղաքացի չլինելու հանգամանքը։

«Ալբերտ Դունիկյանի իրավունքները ոտնահարվում են, նա արդեն 6 ամիս դիմում է ներկայացրել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար մինչև օրս պատասխան չի ստացել,երևի չեն էլ տա մինչև մրցույթը չվերջանա»,- ասաց բնապահպան Եղիա Ներսիսյանը։

Աշխարհագրագետ Լևոն Գալստյանը նշեց,որ Ալբերտ Դումիկյանը իր կյանքի 25 տարիները նվիրել է Ռուսաստանի Դաշնության «Բուրեինյան» արգելոցի կայացմանը, բնության ուսումնասիրությանը և պահպանությանը:

Բնապահպանները որոշել են պայքարել,որ մրցույթը անցնի արդար և թափանցիկ։

Բնապահպանները այսօր խոսեցին նաեւ «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ից։

Երկար պայքարից հետո կարծես թե նոր թափ է ստանում «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի կառուցման աշխատանքները։ Լևոն Գալստյանը նշեց,որ նախագծային շինարարության առաջին փուլում ոչնչացվել է շուրջ 1 կմ անտառ։

Գեղհովիտ գյուղի բնակչության ահազանգից և բնապահպանների բարձրացրած աղմուկից հետո միայն դադարեցվել են աշխատանքները։

Հատված ծառների վնասը ոչ ոք չի պատրաստվում փոխհատուցել։

Լևոն Գալստյանը բնապահպանության նախարարության աշխատանքները համեմատեց ԺԵԿ-ի աշխատանքի հետ։ Խոսելով «խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի նոր նախագծի մասին՝ նա ասաց.«Նոր նախագծում գրված է,որ այստեղ կա արգելավայր և 141 ծառ պետք է հատել։Այս ամենը սիրողական մակարդակի վրա է,հետաքրքիր է ով է հաշվել այդ 141 ծառերը և պարզել են արդյոք ինչ տեսակի ծառեր են դրանք»
Բնապահպանները տեղեկացրին որ Գեղհովիտ գյուղի 1077 բնակիչների ստորագրությամբ բնապահպանության նախարարությանը ուղղված նամակն էլ պատասխանի չի արժանացել։