A
A
Բանտարկյալը հացադուլ է հայտարարել
«Արթիկ » ՔԿՀ բանտարկյալ Արթուր Այվազյանը պատրաստվում է հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից։
11 տարվա ազատազրկման դատապարտված Արթուր Այվազյանը հացադուլ է հայտարարել: Վերջինս եղել է ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի (հայտնի է «Շմայս» մականունով) եղբոր` «Ազատամարտիկների եւ կին վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Միհրան Մովսիսյանի թիկնապահը եւ մեղադրվել է Սամվել Ստեփանյանի (անվտանգության աշխատակից) սպանության գործով: Սակայն նա իրեն մեղավոր չի ճանաչում և համարում է քաղբանտարկյալ: Արթուր Այվազյանը, նա հայտնի է Մալախ մականունով, մի քանի ամիս է` վիճարկում է իր վաղաժամկետ ազատվելը` այսպիսով դատի տալով Արթիկ քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովին:
Մանրամասներն` այստեղ