Չարենցահամ օր
Եղիշե Չարենցի ծննդյան 116 ամյակի առիթով Երեւանում նրա հուշարձանի մոտ էին հավաքվել դպրոցականներ, գրականագետներ ու բանաստեղծներ:
«Ամեն տարի այս օրը մարտի 13-ին մենք հավաքվում ենք այստեղ շնորհավորելու հայ պոեզիայի ամենաոգեղեն բանաստեղծի, ամենա անթարգմանելի, անմեկնաբանելի, հանճարեղ եւ միշտ կենդանի Եղիշե Չարենցի ծննդյան օրը»,-ասում է Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը:
«Չարենցը 20-րդ դարի մեր մեծագուն պոետն է: Նա իր ժողովրդի հետ կիսեց նրա բոլոր տառապանքները, բոլոր անկումներն ու վերելքները»,-ասում է Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Աանանյանը։
7-րդ դասարանի աշակերտ Արմեն Բարսեղյանմ ասում է, որ շատ է սիրում կարդալ Եղիշե Չարենցի ստեղծագործությունները:
«Եղիշե Չարենցը շատ բաներ է նվիրել հայ ազգին, մենք պետք է հպարտանք ու նրան վերդարձնենք այն, ինչ նրանից ստացել ենք: Ամենաշատը սիրում եմ նրա «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը»,-ասում է դպրոցական Արմենը:
Եղիշե Չարենցը ծնվել է 1897-ին Կարսում եւ 1937-ին դարձել ստալինյան ռեպրեսիայի զոհ։