Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոտրել է համածառայակցի ճկույթը

Հասարակություն
bd60fce4aa0fead86c7d2e21d053a0fa

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ քննվում է շարքային Արայիկ Սահակյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, ով չհանդուրժելով իրեն արված դիտողությունը կոտրել է համածառայակցի ճկույթը:

ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 4-րդ վաշտի վարչակազմի մեխանիկ վարորդ, կոչումով շարքային, Արայիկ Սահակյանը խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, 2012թ. զորամասի շարահրապարակում, նույն վաշտի նռնականետորդ, շարքային Անդրանիկ Ավետիսյանի կողմից իրեն շարքում խոսելու համար դիտողություն անելու կապակցությամբ վիճաբանել է նրա հետ:

Ըստ Արայիկ Սահակյանին առաջադրված մեղադրանքի՝ վերջինս բռնելով շարքային Ա. Ավետիսյանի ձախ ձեռքի ճկույթից, սեղմել է դեպի դուրս, որի արդյունքում կոտրել է այն։

Ա. Սահակյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդված 2-րդ մասի 4-րդ կետով:
«Փաստինֆո»