«Արմավիայի» օդանավերն անվտանգ չե՞ն
Երևան-Բեյրութ գիշերը նախատեսված չվերթը մինչ այս պահը չի իրականացվել: «Արմավիա»-ն արդեն պաշտոնապես հայտարարել է, որ Բեյրութի կողմից «Արմավիայի» օդանավի չընդունելն անօրինական է, իսկ օդանավի տեխնիկական անսարքության մասին տեղեկությունը` ապատեղեկատվություն:
«Արմավիա»-ն որեւէ խնդիր, պարտք եւ պահանջ չունի Բեյրութի օդանավակայանի հետ, խնդիրն այլ տեղ է:
Yerkir.am-ի հավաստի տեղեկություններով, Հայաստանում Լիբանանի գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Խաչադուրյանը գրություն է ուղղարկել Լիբանան, որ «Արմավիայի» օդանավերն անվտանգ չեն եւ որ ընկերությունն ունի մի շարք խնդիրներ: Ուշագրավ է, որ իր այս քայլը ծագումով լիբանանահայ Խաչադուրյանը արդարացրել է նրանով, թե իբր շատ կարեւոր մարդկանցից է լսել այդ տեղեկատվությունը եւ այդ իսկ պատճառով նման գրություն է ուղարկել: Խաչադուրյանի գրությունը նախ հասել է Լիբանանի ԱԳՆ, որն էլ այն փոխանցել է Տրանսպորտի նախարարությանը` հանձնարարելով չընդունել օդանավը: