Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշոտյանը՝ դասադուլի մասին

Հասարակություն
fe7a3894dda113848f62696f7a2a9b07

Հարկավոր է պայքարել յուրաքանչյուր գյուղական դպրոց պահպանելու համար։

Նման հայտարարությամբ այսօր հանդես եկավ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։

« Դպրոցը համայնքը պահպանելու կարևոր գործոն է, սակայն դպրոցը չի կարող ինքնանպատակ լինել, քանի որ այնտեղ առաջնահերթ պետք է կրթություն լինի»,- ասաց նախարարը ։

Արմեն Աշոտյանը նշեց, որ լավատեսական սցենարի դեպքում 2014 թվականին Հայաստանում կգործի 12 ամյա պարտադիր կրթության շեմը. «Խոսքը գնում է տարեկան մոտ հավելյալ 2 մլիարդ դրամի ֆինանսավորման անհրաժեշտության մասին։ Խնդրի լուծումը նախ օրենքի փոփոխություն է պահանջում և այս տարի մենք կպատրաստենք օրենսդրական փաթեթ և այն կներկայացնենք Ազգային ժողով» ։

Իսկ այն երեխաները, ովքեր ստանալով 9-ամյա կրթություն չեն ցանկանա շարունակել կրթությունը, կստանան հնարավորություն շարունակել այն միջին մասնագիտական կրթական ոլորտում։

«Հնարավոր է, որ այն լինի նաև անվճար, սակայն սրան հասնելու համար ժամանակ և երկար աշխատանք է հարկավոր»,- նշեց Արմեն Աշոտյանը:

ԿԳ նախարարը ընդգծեց, որ կրթական ոլորտում ավագ դպրոցներն արդեն պատրաստ են անցնել կրեդիտային համակարգի և եկող ուսումնական տարում կներդրվի պիլոտային ծրագիրը. «Լավագույն սցենարի դեպքում ենթադրվում է, որ կարելի է մտածել որոշ առարկաների կրեդիտների փոխանցման մասին բուհական համակարգ»։

Արմեն Աշոտյանը նաև անդրադարձավ դասադուլավոր ուսանողներին և ասաց.
«Ակնհայտ է որ դասադուլի կոչերը տապալվեցին և ուսանողները ցույց տվեցին, որ նախընտրում են սովորել, իսկ դասադուլի կազմակեպիչները փորձում են ալտերնատիվ տարբերակներ գտնել ակտիվությունը պահելու համար»։