Սարի թաղի տները փլվում են (տեսանյութ)
59 տարի առաջ Երեւանի Սարի թաղում կառուցած Սիրեկան պապի տունը այսօր հայտնվել է սողանքային գոտում։
Նա չի կարողանում հրաժարվել իր տնից, ինչպես նաև տարիների ընթացքում հավաքած գրքերից։ Միաժամանակ գնալու տեղ էլ չունի;
90 ամյա Սիրեկան Սարիբեկյանը սեփական ձեռքերով է կառուցել իր տունը։
Այսօր ստիպված է ընտանիքով լքել այն եւ վարձով ապրել հարեւանությամբ.« Հիմա ես դարձել եմ թափառական,տունս ամբողջությամբ ջրի մեջ է, ահ ու սարսափով երբեմն բացում եմ դուռն ու նայում դեռ չփլված պատերին»։
Ազատամարտիկ Արսեն Կարապետյանի տունը նույնպես սողանքային գոտում է: Նա բնակարան վարձելու հնարավորություն չունի և իր բազմանդամ ընտիքով ապրում՝ վթարային տանը։ Ազատամարտիկը հերթով ցույց է տալիս իր պատվոգրերն ու մեդալները և տարակուսում է.« Պահարանը բացում եմ,բոլոր հագուստները խոնավությունից փտում են,բորբոսի հոտ է գալիս»։
1996 թվականից նա և նույն վիճակում գտնվող 5 հարևան տների բնակիչները դիմումներ են գրել պատկան մարմիններին։ Միայն 5 տարի առաջ Երևանի քաղաքապետարանի հետ պայմանագիր են կնքել, համաձայն որի նորակառույց շենքերից մեկում մեկ տարվա ընթացքում պետք է փոխհատուցում ստանային:
Պայմանագրի ժամկետը լրացել է 4 տարի առաջ, սակայն նրանց կյանքում դեռ որևէ փոփոխություն չկա։Արսեն Կարապետյանը այս իրավիճակի ելքը չի տեսնում:
Ի դեպ Սարի թաղում , բացի վթարային ճանաչված 5 տներից սողանքային երեևույթներ են նկատվել նաև հարեւան տների տարածքում։