Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը մասնակցում է առաջին անգամ

Հասարակություն
3894670ffda726616aef1c3eed9ebcb2

Մարտի 16-18-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը ներկայացնելու է Հայաստանը Գերմանիայի Ռայնլանդ-Պալատինատե երկրամասի Մայնց քաղաքում տեղի ունենալիք «Touristik Welt» միջազգային ցուցահանդեսին:

Ցուցահանդեսին նախատեսվում է 70 ընկերությունների և շուրջ 20 հազար այցելուի մասնակցություն:

Հայաստանն այս ցուցահանդեսին մասնակցում է առաջին անգամ՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանի զբոսաշրջության խթանմանն ուղղված ջանքերին և զարգացնել ներգնա զբոսաշրջությունը:

Միջոցառմանը Հայաստանի մասնակցության մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել նախորդ տարվա դեկտեմբերին ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Գերմանիայի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակներում Ռայնլանդ-Պֆալց երկրամասի վարչապետ Քուրտ Բեկի հետ հանդիպման ընթացքում:

Հայտնում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի
Հանրային կապերի գրասենյակը։