Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տաքսիստները ակցիա էին կազմակերպել (տեսանյութ)

Հասարակություն
dc8b2f2ba6b4bde79f746aeebb5f205b

Դեղին համարանիշները սպիտակով փոխարինելու նպատակը՝ մասնավոր տաքսիների վերացումն է։ Հայտարարում են տաքսիսները, որոնք այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել Շենգավիթ համայնքում։

«Դա միայն մեկ նպատակ է հետապնդում, որպեսզի մեծահարուստները բերեն իրենց տաքսիները , որ մենք գնանք իրենց պարկերում աշխատենք»,- նշում է Վովա Աղայանը։

Վարորդների համար անհասկանելի է կառավարության քայլերը՝ սկզբում իրենց ստիպեցին սպիտակ համարանիշները փոխարինել դեղինով, հիմա նորից պահանջում են անցնել սպիտակների:

«Մի կարգին ղեկավար է պետք, որ մի բան որոշեն դա մնա, մարդիկ տարբերում են, նստում են ինչի մասին է խոսքը, մի օր սպիտակ, մի օր դեղին, մի օր կարմիր, մի օր կապույտ, մի օր երկաթից, մի օր թղթից»,- ավելացրեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նրանց կարծիքով կառավարությունն իր ոչ հեռատես քայլերով էլ ավելի է ծանրացնում իրենց սոցիալական վիճակը:

«Եթե ամսվա մեջ մեկ անգամ փլավի վրա կոտլետ էր լինում, այդ կոտլետն էլ վերցրին, մնաց միայն փլավը»,- ավելացրեց նրանցից մեկը։
Տաքսիների դեղին համարանիշները ինքնակպչուն կտրոններով փոխարինելուն, բուժզննման եւ տեխզննման գործառույթները վերացնելու հարցերի շուրջ մարտի 6-ի քննարկում էր կազմակերպել Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը, ակայն որոշում դեռ չի կայացրել: