A
A
Վաղը Ս. Հաղորդություն կտրվի
Մեծ պահքի ընթացքում Ս. Հաղորդություն բացառիկ օրերի են բաշխում:
Մարտի 16-ին՝ Ս. Գրիգոր Լուսավորչի Մուտն ի Վիրապի օրը, բաց վարագույրով Ս. Պատարագ կմատուցվի և Ս. Հաղորդութուն կտրվի:
Մեծ Պահքի շրջանում Ս. Հաղորդություն կարելի է ստանալ միայն ապրիլի 7-ին` Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնին և Ծաղկազարդի տոնին (այս տարի մարտի 24-ին)` Հիսուսի` Երուսաղեմ հաղթական մուտքի օրը:
Հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանը։