Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խոսրովի արգելոցի տնօրենի անունը հայտնի կդառնա 3 օրից

Հասարակություն
712a7f4be39f577853ce5ca45e085fd2

Խոսրովի պետական արգելոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթում հաղթող են ճանաչվել երեք թեկնածուներ. արգելոցի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Հովակիմյանը, նախկին տնօրեն՝ Վարանցով Բարսեղյանը և Գառնիկ Շաբոյանը։ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը երեք աշխատանքային օրվա ընթացքում կորոշի, թե ով է նշնակվելու տնօրենի պաշտոնում։

Իսկ թե երեք թեկնածուներն ինչ առավելությունը ունեին մյուսների նկատմամբ բնապահպանները չկարողացան հետևել։ Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանն այսօր բնապահպան-ակտիվիստներին թույլ չտվեց բարձրանալ եւ ներկա գտնվել մրցույթին։

Մրցույթին ներկա գտնվելու համար բնապահպանները նախապես դիմել էին նախարար Արամ Հարությունյանին։

«Մենք, ինչ որ նամակ կարդացինք ֆեյսբուքում, որ այո բաց են դռները հանրության առաջ, իսկ հիմա թույլ չեն տալիս։ Սա ոտնահարում է հանրության իրավունքները։ Սա ուղղակի խայտառակություն է, սենց բան չի եղել, սենց բան չեմ տեսել»,-նշեց «Էկոլոգիական հասարակական դաշինք» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը։

Խոսրովի արգելոցի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթին թույլ չտվեցին ներկա գտնվել նաև լրագրողներին։
Լրագրողները մրցույթին կարող էին հետեւել միայն Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի դահլիճից՝ մեծ էկրանի միջոցով եւ ոչ հստակ ձայնով։

11 թեկնածուներից մրցույթին այսօր մասնակցեցին միայն 7-ը։ Նրանցից մեկն ինքնաբացարկ էր հայտնել, մյուսը բացակա էր, թեկնածուներից Արամայիս Կարապետյանը խնդիրներ ուներ աշխատանքայի ստաժի, իսկ Ալբերտ Դումիկյանը՝ տարիքի և քաղաքացիության հետ։