Փլուզվել է տան պատշգամբը
Մարտի 15-ին, ժամը 19.21-ին ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Կոտայքի մարզի Առինջ գյուղի 1-ին փակուղու թիվ 9 տան պատշգամբը:
Պատշգամբի վրա առաջացել են ճաքեր, պոկվել են ծեփոնի կտորներ:
Դեպքի վայրում են գտնվել Առինջի գյուղապետ Գ.Սարգսյանը, Գյուղապետի տեղակալ Ս.Մեսրոպյանը և ՄՓՎ պետի տեղակալ Ն.Երիցյանը:
Ներկա պահին փլուզման վտանգ չկա:
Հրդեհ Ագարակ գյուղում
Մարտի 16-ին, ժամը 05.27-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի 13-րդ փողոցում այրվում են տան տանիքներ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 13-րդ փողոցի թիվ 2 հասցեում գտնվող տների տանիքներում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.41-ին, մարվել` 07.06-ին:
Այրվել են Ա. Ասլանյանին պատկանող 2 տների տանիքների փայտյա կառուցատարրերը (90 քմ և 10 քմ մակերեսներով):