A
A
Ա. Սահակյանի հուղարկավորությունը՝ վաղը
Երգիծաբան և հրապարակախոս Արամայիս Սահակյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 16-ին, ժամը 18:30-20:30-ը, Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում /Կոնդի/:
Վերջին հրաժեշտը տեղի կունենա մարտի 17-ին, ժամը 12:00-14:00-ն, Հայաստանի գրողների միությունում, հուղարկավորությունը` ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում:
Հիշեցնենք, որ նա վախճանվել է մարտի 14-ին՝ կյանքի 77-րդ տարում, երկարատև հիվանդությունից հետո։