Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆլեշ մոբ՝ Ենգիբարովը կենդանի է

Հասարակություն
86365c41feea6dede473293bab32c225

Մնջախաղի վարպետ Լեոնիդ Ենգիբարովն այսօր շրջում էր Երեւանի կենտրոնական փողոցներում։ Մի խումբ երիտասարդներ այսօր ֆլեշ-մոբ էին կազմակերպել քաղաքացիներին հիշեցնելով, որ հայ ազգը ունեցել է հանճար, որին չպետք է մոռանալ։

Նրանք տարօրինակ են համարում այն, որ Ենգիբարովի ծննդյան օրը,որը երեկ էր, ոչ մի միջոցառում չի կազմակերպվել։
«Հաճելի է, որ մարդկանց գոնե այդպես կարող ես հիշեցնես, որ այդպիսի մարդ կա»,- ասում է ակցիայի մասնակից Արտաշ Դարբինյանը։
Իսկ Խորեն Միքայելյանին էլ ցավ է պատճառում այն փաստը, որ կրկեսը քանդել են, իսկ Լեոնիդ Ենգիբարովի արձանի ճակատագիրն էլ մնում է անորոշ։

«Ինչ է այնտեղ կառուցվելու, մենք հստակ չգիտենք, ինձ թվում է՝ քչերն են տեղյակ»,- նշեց նա։