Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

100-րդ տարելիցի առիթով՝ լոգոյի մրցույթ

Հասարակություն

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը երկարաձգել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված տարբերանշանի՝ լոգոյի մրցույթի ժամկետը՝ մարտի 15-ից մինչև ապրիլի 15:

Հիշեցնենք, որ մրցույթի ընթացքում ներկայացված աշխատանքները պետք է բավարարեն հետևյալ պահանջները.

• արտահայտեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի գործունեության նպատակը և առաքելությունը,
• ունենան պարզ լուծումներ և դիպուկ կարգախոս:

Նախագծերը պետք է ներկայացվեն էսքիզի տեսքով` A4 ֆորմատով, ստվարաթղթի վրա, 2 տարբերակով` մոնոխրոմ և գունավոր, ինչպես նաև էլեկտրոնային տարբերակով:

Լավագույն աշխատանքների համար սահմանված են մեկ գլխավոր մրցանակ` 500.000 դրամի և երկու խրախուսական մրցանակ` 250.000-ական դրամի չափով:


Այս մասին հայտնում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղարությունը։