Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կինոգործիչները նախագահ ընտրեցին/լրացված (տեսանյութ)

Հասարակություն
6337308f4eb9a8720e013bd09f0aa1ff

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը ընտրեց նոր նախագահ: Այսօր Կինոյի տանը մեկնարկեց միության համագումարը: Նախագահ վերընտրվեց Ռուբեն Գեւորգյանցը։

Համագումարը վարում է մեծանուն դերասան Ազատ Գասպարյանը: Ողջույնի խոսքով հանդես եկավ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսայանը:

«Կարծում եմ՝ այսօր իսկապես տոն է, որովհետև նոր մտնելուց բոլորը իրար ողջունում և շնորհավորում էին: Մենք ստեղծագործական միությունների նկատմամբ ունենք մեծ հետաքրքրություն: Մենք բոլորս հիշում ենք, որ մի ժամանակ հարց էր դրված ստեղծագործական միությունների լինել-չլինելու հարցը, կարծում եմ այդ պատասխանը հենց միություններն էլ տվեցին», -ասաց նախարարը:

Վերջինիս կարծիքով քայլ առ քայլ զարգանում է հայաստանյան ֆիլմարտադրությունը:

Իսկ կինոմատոգրաֆիստների միության գործող նախագահ Ռուբեն Գևորգյանցը իր խոսքում նկատեց. «Մենք բոլորս իրար կարոտել ենք: Մենք այստեղ իրար տեսնում ենք ու հիշում այն ժամանակները , երբ նկարահանվում էր իսկական կինո»:

Նա անդրադարձավ նաև Դիլիջանում գտնվող միության հանգստյան տանը, որն արդեն վաճառվել է պետությանը1 միլիոն 482 հազար դոլարով:

«Դա խելոք բան էր, որ արեցինք : Մեզ ծիծաղելի գումարի էին առաջարկում: Ես դեմ էի միասնավոր մարդու վաճառելուն, հատկապես մեր օլիգարխներին: Այդ պատչառով էլ դիմեցի նախագահին, կառավարությունը ընունեց որոշում, որով էլ տունը վաճառվեց հենց պետությանը», ասաց նա:

Ըստ նրա՝ այդ գումարով միությունը բարձրացրել թոշակները, ինչպես նաև միության անդանները կարող են այդ գումարով և' բուժվել, և' հանգստանալ: