Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սխալը՝ -1, չգիտեմը՝ 0 (տեսանյութ)

Հասարակություն
1988ab3b42382ce1d6e6b5420c255392

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը բողոքում է` ԳԹԿ-ն իր աշխատանքը ճիշտ չի կատարում: Ըստ նրա՝ ընդունելության քննության հայոց լեզվի եւ մաթեմատիկայի հարցաշարերում տեղ գտած «Պնդումների փունջ» առաջադրանքի ձեւը սխալ է գնահատվում:

«Ճիշտ պատասխանի համար աշակերտը ստանում է 1 միավոր, սխալի դեպքում` -1, չգիտեմ պատասխանը գնահատվում է 0: Նախ -1 գնահատականը ՀՀ գնահատման ոչ մի համակարգում չկա: Հետո էլ ստացվում է, որ աշակերտի իմացած ու չիմացած հարցերի հանրագումարը կարող է 0 լինել»:

Այս հարցը ճշտելու համար Անահիտ Բախշյանը նամակ է գրել նաեւ ԿԳՆ ու ստացել է հետեւյալ պատասխանը. «2008 թվականից կիրառվում է գնահատման այս ձեւը եւ դրա հետ կապված առ այսօր ոչ մի լուրջ խնդիր չի առաջացել»: Սակայն տիկին Բախշյանը վստահ չէ, որ խնդիրներ չեն եղել:

Ի դեպ, ասուլիսին Անահիտ Բախշյանը զանգ ստացավ։ Աշտարակի 5-րդ դպրոցի ուսուցչուհին ահազանգում էր, որ տվյալ դպրոցում 10-րդ դասարանի մատյաններ են պատռվել ու շրջանառության մեջ դրվել են նոր մատյաններ:
«Լիգիա Մելքոնյանը` այդ դպրոցի հասարակագիտության ուսուցչուհին ասաց նաեւ, որ իր առարկայի էջը, իր փոխարեն ուրիշն է լրացրել»,- ավելացրեց տիկին Բախշյանը: Նա ավելացրեց նաեւ, որ ակնկալում է ԿԳՆ-ի արձագանքը, այս «հետաքրքիր դեպքի» հետ կապված: