Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատամարտիկը տուն չունի (տեսանյութ)

Հասարակություն
5e0915afaea8979fc630126fc1dbdb41

Ղարաբաղյան պատերազմի վերսկսվելու դեպքում ազատամարտիկ Գեղամ Իսավերդյանն առաջինը իր ձեռքը զենք կառնի, թեեւ այսօր դժվարությամբ է շարժվում է։

Եթե չկարողանա էլ ՝ խիղճը հանգիստ է, իր 3-ամյա որդու մեջ արդեն զինվոր է տեսնում։ Նա մտահոգված է իր ապագա զինվորին կերակրելու խնդրով։

Պատերազմի ընթացքում վիրավորված եւ կոնտուզիա ստացած ազատամարտիկն այսօր մեծ դժվարությամբ միայն իր այգին է կարողանում մշակել, երբեմն էլ պատմում է պատերազմի ընթացքում գլխով անցածը։

«Վիրավորվեցի տանկի սնարյադներից։ Հիմա գլխի պրոբլեմ է, մեկ էլ սրտի։ Չեմ կարողանում շնչել»,-ասաց Գեղամ Իսավերդյանը։

Այսօր նա ընդամենը 45 տարեկան է, սակայն աշխատանք չունի։ Սա նրա միակ հոգսը չէ: Իսավերդյանների ընտանիքը նաև բնակարան չունի: Արդեն տասը տարի է
վարձով է բնակվում.«Դռնեդուռ եմ ընկել, երկրապահ ջոկատին եմ դիմել, իրանք ասել են՝ հնրավարություններ չկան, որ լինի կտեղեկացնենք»։

Չնայած հիվանդությանը և անօթևան լինելուն, ազատամարտիկը որեւէ մեկից չի դժգոհում։ Կարծում է՝ դժվարությունները մարդու համար են։ Այն՝ ինչ իրեն չի հաջողվել, կհաջողվի որդուն, դեռ ավելին, մտադիր է ընդլայնել իր ընտանիքը. «Երազում եմ, որ Աստված ինձ մի հատ էլ զավակ պարգևի և կարողանամ մեծացնել երեխաներիս»,-նշեց ազատամարտիկը։