Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նկատողություն դատավորի օգնականին

Հասարակություն
f71df1051bf36efa8cfce5a470372502

«Facebook» սոցիալական ցանցի «Armenian Lawyers» խմբում 2013թ. փետրվարի 19-ին փաստաբան Սամվել Ջաղինյանի կողմից հրապարակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնական Լիլիթ Մկրտչյանի գրությունը հասցեագրված փաստաբանի ներկայացուցչին:

Նույն գրությունն էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկվել է նաև ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայություն:

Բարձրացված հարցի շուրջ ՀՀ դատական դեպարտամենտում ավարտվել են ուսումնասիրությունները: Արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնական Լիլիթ Մկրտչյանը ծառայողական պարտականությունները կատարել ոչ պատշաճ, ինչի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարի 2013թ. մարտի 18-ի հրամանով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնական Լիլիթ Մկրտչյանին հայտարարվել է նկատողություն:

ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայություն