A
A
Ավտովթարներ
Մարտի 19-ին, ժամը 23.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Էջմիածին ավտոճանապարհի 9-րդ կմ-ում` Փարաքար գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել վեկտրա» մակնիշի 34 UL 384 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հարակից պատին. տուժածներ չկան:
ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին
Մարտի 19-ին, ժամը 22.15-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Երասխ ավտոճանապարհի 30-րդ կմ-ում շրջվել է "Լադա պրիորա" մակնիշի 585 LL 26 պետհամարանիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վարորդը` 1962 թ. ծնված Վ. Ղազարյանը տեղում մահացել է:
Հրշեջ-փրկարարներն ուղղել են ավտոմեքենան:
Ըստ մամուլի՝ մահացողը Սուրենավանի գյուղապետն է։
<iframe width="560" height="340" src="http://cdn.livestream.com/embed/a1plus?layout=4&height=340&width=560&autoplay=false" style="border:0;outline:0" frameborder="0" scrolling="no"></iframe><div style="font-size: 11px;padding-top:10px;text-align:center;width:560px">Watch <a href="http://www.livestream.com/?utm_source=lsplayer&utm_medium=embed&utm_campaign=footerlinks" title="live streaming video">live streaming video</a> from <a href="http://www.livestream.com/a1plus?utm_source=lsplayer&utm_medium=embed&utm_campaign=footerlinks" title="Watch a1plus at livestream.com">a1plus</a> at livestream.com</div>