Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնաբերվել է սիբիրյան խոց

Հասարակություն
6f916781a62ac52196603043a30ca27e

Երկու անձի մոտ, որից մեկը` Վրաստանի քաղաքացի, ախտորոշվել է սիբիրյան խոց` մաշկային ձևը:

Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ նրանք մարտի 7-ին Վրաստանի Բոգդանովկայի շրջանի Փոքր Գոնդուրա գյուղում իրականացրել են խոշոր եղջերավոր կենդանու մորթ և մարտի 15-ին վերադարձել Երևան: Հիվանդները մարտի 18-ին դիմել են բժշկական օգնության:

Լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է սիբիրյան խոց ախտորոշումը:

Հիվանդների վիճակը բավարար է, կա առողջացման դրական շարժընթաց: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։