Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք դարձել ենք փողոցի մարդ» (տեսանյութ)

Հասարակություն
afb374d59207edcda9bd10c2483445d1

Այսօր նախագահականի մոտ էին հավաքվել շուրջ 20 քաղաքացիներ, որոնք պահանջում էին դրամական փոխհատուցում կամ նոր բնակարաններ` 5 տարի առաջ Երեւանի կենտրոնում իրենց բնակարանները որպես հանրային գերակա շահ հանձնելու դիմաց:

«Սիթի սենթր դիվելոփմենթ» ընկերությունը վերցրել են Տիգրան Մեծ, Խանջյան, Հանրապետություն եւ Ֆիրդուս փողոցների 180 բնակչի տուն` պայմանագրով, որ 3,5 տարի հետո պետք է բնակիչներին վերադարձեն բնակարանները տեղում կառուցվելիք շենքում:

«Եթե նրանք չեն կարողանում մեզ բնակարանով ապահովել, թող մեր տները չքանդեին, մենք դարձել ենք փողոցի մարդ, ստիպված մենք կամ հացադուլ կանենք կամ կարտագաղթենք Հայաստանից»,-ասում է բնակիչ Մայիս Եփրեմյանը:

Նրանք բոլորն ապրում են վարձով բնակարաններում եւ ասում են, որ այլեւս համբերատար լինել չեն կարող։

Բնակիչները Երեւանի քաղաքապետարանի եւ կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ քննարկելուց հետո եկան որոշման, որ ապրիլի 2-ին կհանդիպեն կառուցապատող  ընկերության գրասենյակում եւ հստակ որոշում կկայացնեն:

Առաջարկությունները ընկերության կողմից 3-ն են` բնակարան արդեն պատրաստի շենքերում, դրամական փոխհտուցում կամ բնակարան հանձնել տեղում կառուցվող շենքում: