Իրանցիները ժամանում են Երեւան (տեսանյութ)
Իրանցի բժիշկ Վահիդ Սաթարին իր ընտանիքի հետ արդեն 8 տարի է Նովրուզը նշում է Հայաստանում:
«Մոտավորապես 10 օր Հայաստանում նշում ենք Նովրուզը : Ես շատ եմ հավանում Հայաստանը: հատկապես Երևանը շատ գեղեցիկ և ռիթմիկ քաղաք է», -ասաց Վահիդը:
Նա հայ և իրանական մշակույթների միջեւ ընդհանրություններ է տեսնում;
«Ես ինձ այստեղ շատ հարմարվետ եմ զգում: Շատ լավ հարաբերությունների մեջ եմ հայ բժիշկների հետ»,- ավելացրեց իրանցի բժիշկը:
Իրենց ազգային տոնը՝ Նովրուզը, Հայաստանում են գերադասում նշել բազմաթիվ իրանցիներ: Հայաստանյան տուրիստական գործակալություններից մեկը միայն երեկ արդեն 7 ավտոբուսներով Երևան է տեղափոխել մոտ 350 իրանցու։
Մեզ հանդիպած այդ ավտոբուսներից մեկի ուղևորների մեծ մասը առաջին անգամ էին Հայաստանում:
«Ես կարծում եմ այստեղ շատ հանգիստ է: Մարդիկ շատ բարի են», - ասաց ուղևորիներց մեկը և ավելացրեց , որ Իրանում չկա ազատություն , այդ պատճառով էլ գալիս են Հայաստան:
Այս օրերին Երեւան է եկել Մեհդին՝ իր 8 ընկերների հետ։
Նրանք եկել են սեփական մեքենայով: Որքան էլ գոհ են հայկական հյուրընկալությունից, չէին կարող չխոսել ճանապահների վատթար վիճակից։
«Very, very, very bad road» - ասացին նրանք, ինչպես նաև նկատեցին, որ ի տաբերություն Երեւանի մեր մյուս քաղաքաները այնքան էլ գրավիչ չեն՛
Իսկ 3 տարի շարունակ Նովրուզը Հայաստանում տոնող Սիավաշ Արզանի խոսքերով այս տարի իրանցիներից շատերը չեն կարող գալ Հայաստան , քանի որ Իրանում բարձրացել է դոլարի արժեքը: Սիավաշը Երևանում իրեն շատ հանգիստ է զգում և Հայաստան է այցելում նաև ամռանը:
Իսկ մահմեդական ՝նոր տարին՝ Նովրուզն այստեղ նշելու է ինչպես կարգն է
«Մենք Նոր տարվա սեղանին անպայման դնում են ձուկ ջրի մեջ, ինչպես նաև սեղանի դրված կերակրատեսակները պետք է սկսվեն տառով: Նոր տարուն մենք անպայման մաքուր ենք պահում մեր տունը, սենյակների լույսը վառ ենք պահում», ասաց Սիավաշը: