Հրդեհներ
Մարտի 21-ին, ժամը 12.48-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արևաբույր գյուղում այրվում է վագոն-տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.07-ին, մարվել` 14.09-ին:
Այրվել են Ք. Թամոյանին պատկանող վագոն-տնակը գույքով` 24 քմ մակերեսով և կից ցանկապատ տարածքում՝ 1 կով, 15 հավ և 20 հակ պահեստավորված անասնակեր:
***
Նույն օրը, ժամը 13.59-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակի Ա. Մանուկյան փողոցում՝ քաղաքային զբոսայգում, այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.10-ին, մարվել՝ 14.22-ին:
Այրվել է 1000 քմ խոտածածկ տարածք:
***
Նույն օրը, ժամը 16.00-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մեղրաշատ գյուղում այրվում է պահեստավորված անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.56-ին, մարվել` 01.04-ին:
Այրվել է Մ. Կոստանյանին պատկանող 1000 հակ պահեստավորված անասնակեր:
Հայտնաբերվել է դի
Մարտի 21-ին, ժամը 20.24-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի 16-րդ թաղամասի թիվ 26 շենքի 72-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ և ՃԿԿ արձագանքման խումբը:
Փրկարարները բացելով բնակարանի դուռը, հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել են 1951 թ. ծնված Գագիկ Մեսրոպյանի դին:
Դուրս են բերել արգելափակումից
Մարտի 21-ին, ժամը 22.32-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Մեծ Մասրիկ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում ավտոմեքենա է արգելափակվել ցեխակույտի մեջ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՊԱԶ» մակնիշի 1061Լ պ/հ ավտոբուսը:
Գազի արտահոսք հաշվիչից
Մարտի 22-ին, ժամը 06.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակով պողոտայում` «Սենատոր» խաղատան մոտ, այրվում է կահույքի արտադրամաս:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղի Կենտրոնական 4-րդ փողոցի 30-րդ շենքի մոտ գազի հաշվիչից առկա է գազի արտահոսք` հրդեհի բռնկումով:
Հրդեհը մարվել է 07.00-ին: