Խուլերը աշխատանքի կարիք ունեն
«Հայաստանում խուլերի խնդիրները լուծման կարիք ունեն, խուլերը հաշմանդամներ չեն,նրանք լիարժեք մարդիկ են և սովորական մարդուց տարբերվում են միայն նրանով, որ դժվարությամբ են հաղորդակցվում»,-խոսելով խուլերի խնդիների մասին ասաց Հայաստանում խուլերի միավորման նախագահ Գրիգոր Գրիգորյանը:
Անցած տարի միավորումը նշել է ստեղծման 80 ամյակը:
Միավորումը աշխատանքներ է տանում,որ խուլերը աշխատանք գտնեն և կարողանան լիարժեք ինտեգրվել հասարակությանը:
Պարոն Գրիգորյանը նշեց,որ նախկինում խուլերի համար գործել են տարբեր ուղղվածությամբ 7 գործարաններ:
Աշխատանքներ են տարվում,որ վերագործարկվի այդ գործարաններց գոնե մեկը:
Խուլերի միավորման նախագահը տեղեկացրեց ,որ շուտով Երևանում գտնվող տրիկոտաժի արտադրամասը կսկսի աշխատել: Այդ գործարանում աշխատանք կգտնեն մոտ 400 խուլեր:
Այսօր խուլերը հիմնականում արհեստի կամ շինարարական աշխատանքների շնորհիվ են կարողանում պահել իրենց գոյությունը:
Սովորական քաղաքացիների ու հասարակական վայրերում հաղորդակցվելու համար խուլերը հաճախ են դժվարությունների հանդիպում: Պարոն Գրիգորյանը հույս հայտնեց,որ Հայաստանում էլ այլ երկրների օրինակով խանութներում և այլ վայրերում թարգմանիչներ կլինեն: