Արձակուրդը երկարաձգվել է մինչեւ մարտի 31-ը
Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող եւ նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդը երկարաձգվում է։
Նման հրաման է այսօր ստորագրել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։
«Սովորողների շրջանում սուր շնչառական վարակների, մասնավորապես, գրիպով հիվանդացության տարածման միտումները հաշվի առնելով (հիմք` ՀՀ առողջապահության նախարար Դ. Դումանյանի` 22.03.2013թ. N ԴԴ/03.2/3193-13 գրությունը)` հանրակրթական հիմնական և նախնական ու միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդը երկարաձգել մինչև ս/թ մարտի 31-ը:
Մինչև ուսումնական տարվա ավարտն ապահովել առարկայական ծրագրերի կատարումը` դասացուցակներում համապատասխան փոփոխությունների միջոցով»,- նշված է հրամանում։