Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջուրը վատը չէ, խողովակներն են վատը

Հասարակություն
26b634c0b827dc77631c48c6e6f40032

«Խնայողաբար պետք է օգտագործենք ջուրը և ամեն մեկս մեր հերթին փորձենք պահպանել Հայոց լեռնաշխարհի զուլալ ջուրը»,- Ջրի համաշխարհային օրը կոչ է անում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձագետ Սրբուհի Հարությունյանը:

Բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում էկոլոգը համոզվել է որ ծորակներից հոսող ջուրը շատ հաճախ լինում է առողջության համար վնասակար:Եվ սա մեկ բացատրություն ունի.«Դեռ խորհրդային ժամանակներում ջրի մատակարարման խողովակաշարը անցկացնելիս` տակով անցկացրել են նաև կոյուղի: Ժամանակի ընթացքում խողովակները մաշվել են և շատ հաճախ կոյուղաջրերը խառնվում են մաքուր ջրերին»:

Հայաստանում օգտագործվում է ջրի բնական պաշարի միայն 20 տոկոսը, իսկ մնացածը բաց ենք թողնում հարևան երկիր:Այս հարցի քննարկումը նույնպես բաց է մնացել,- կարծում է էկոլոգը:

Սրբուհի Հարությունյանը գտնում է,որ կառավարությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում ջրի խնդրին: