Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վրեժը երեկ էլ էր եկել ԱԺ

Հասարակություն
bc2e94cfa6631069a061e1611f878517

ԱԺ ընդունարանում այս պահին իրականացվում են հետաքննական աշխատանքներ։ Լրագրողներին խնդրել են դուրս գալ ընդունարանից։
Ի դեպ, հայտնի է դարձել, որ ԱԺ ներխուժած երիտասարդը՝ 1988թ ծնված Վրեժ Գալստյանը, երեկ եւս եկել է ԱԺ իր բողոքով եւ նույնիսկ մոտեցել լրագրողներին՝ խնդրելով իրենից հարցազրույց վերցնել։

Որոշ տեղեկություններով՝ նա հոգեկան շեղումներ ունի, երկու դատվածություն։


Հիշեցնենք, որ արտակարգ դեպք է տեղի ունեցել ԱԺ շենքի մոտ։

Դանակով քաղաքացին փորձել է մտնել ներս, նրա վրա անվտանգության աշխատակիցները կրակել են։ Նա տեղափոխվել է հիվանդանոց։

Թիվ 1 կլինիկական հիվանդանոցից հայտնեցին, որ Վրեժ Գալստյանը ազդրի միջին, փափուկ հյուսվածքների վնասվածք է ստացել, նրա վիճակը գնահատվում է բավարար եւ նա այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։