Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բանկերը մասնակցում են էքսպոյին (տեսանյութ)

Տնտեսություն
f8cf4986fe6771425522161f02196a93

Հայաստանում առաջին անգամ անցկացվում է «Ֆինանս» անվանումը կրող ցուցահանդես, որտեղ ներկայացված են ֆինանսական շուկայում աշխատող կազմակերպությունները: Էքսպոյին ներկայացված են 15 կազմակերպություններ` բանկեր, վարկային և ապահովագրական ընկերություններ: Ցուցահանդեսը տևելու է 3 օր:

Կազմակերպիչներն ասում են, որ այսպիսի ցուցահանդես կազմակերպելը իր մեջ որոշակի ռիսկեր էր պարունակում, քանի որ համոզված չէին, որ այս ոլորտի կազմակերպությունները մասնակցության պատրաստականություն կհայտնեին առաջին անգամ անցկացվող ցուցահանդեսին:

«Սա խոսում է նրա մասին, որ այսօր այստեղ ներկա կազմակերպություններն ասելու բան ունեն հանրությունը, սպառողին և պատրաստ են պատասխանել բոլոր հարցերին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ցուցահանդեսը կազմակերպող «Էքսպո մեդիա» կենտրոնի տնօրեն Աննա Հակոբյանը:

Ցուցահանդեսին մասնակցող կազմակերպությունները իրենց գործունեության և ծառայությունների մասին տեղեկատվությունը ներկայացնում են բուկլետների, բրոշուրների միջոցով: Վարկային, ապահովագրական կազմակերպությունների կողքին իրենց գրասենյակն է ներկայացնում նաև Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը: Գրասենյակի աշխատակիցներն ասում են` սա քաղաքացիներին հնարավորություն կտա ավելի շատ տեղեկություններ ունենալ ֆինանսական հաշտարարի գրասենյակի մասին:

«Սպառողներին ուղղակի ներկայացնում ենք մեր կատարած գործունեությունը, իսկ եթե անհրաժեշտ է լինում` կարող ենք նաև այստեղ օգնել մեր խորհուրդներով»,- ասաց աշխատակիցներից Մանե Բաբաջանյանը: