Եկեղեցին եւ Նախագահի երդմնակալությունը (տեսանյութ)
Այս տարվա հետընտրական գործընթացների առնչությամբ կրկին սկսեց ակտիվորեն քննարկվել Հայ Առաքելական Եկեղեցու դերակատարությունը մեր հասարակության կյանքում, մասնավորապես քաղաքական գործընթացներում: Րաֆֆի Հովհաննիսյանի կոչը` չմասնակցել Սերժ Սարգսյանի եդրմնակալության արարողությանը և դրան հետևած եկեղեցու արձագանքը ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը բևեռեցին այն հարցին, արդյոք եկեղեցին պետք է ունենա դերակատարություն երկրի քաղաքական կյանքում, և, եթե այո, ինչպիսին պետք է լինի այդ դերակատարությունը:
Եկեղեցու քաղաքական դերակատարության խնդիրը բավականին նուրբ և բազմաշերտ է: Արդյո՞ք եկեղեցին պետք է իր դիրքորոշումն արտահայտի վիճելի ընտությունների և հետընտրական գործընթացների վերաբերյալ: Ճիշտ է արդյո՞ք եկեղեցու մասնակցությունը նախագահի երդմնակալության արարողությանը: Ինչպիսի՞ն պետք է լինեն եկեղեցու հարաբերությունները պետական իշխանության հետ: Այս հարցերի շուրջ իրենց տեսակետները ներկայացնում են լրագրող Արա Գալոյանը և պատմական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը:
Մանրամասները Երևանի մամուլի ակումբի «Այլ կարծիք» վիդեո-բլոգում։