A
A
Ծառերը թեքվել են
Մարտի 23-ին, ժամը 16.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեձորի փողոցի 1-ին նրբանցքի 1-ին փակուղու թիվ 54 տան մոտակայքի ծառերը թեքվել են. առկա է ընկնելու վտանգ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի հերթապահ խումբը և մեկ ավտոսանդուղք:
Տանիքի թիթեղը կախվել է
Մարտի 23-ին, ժամը 16.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ե. Քոչարի փողոցի թիվ 9 շենքի տանիքի թիթեղը կախվել է. առկա է ընկնելու վտանգ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարար ջոկատը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ԱԻՆ