A
A
Ինքնասպանության փորձ Երեւանում
Մարտի 25-ին, ժամը 08.42-ին տեղեկություն է ստացվել, որ Տարոնցի փողոցի թիվ 1 շենքի 1-ին հարկի բնակիչը սպառնում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ոստիկանները կանխել են Երևան քաղաքի Տարոնցի փողոցի թիվ 1 շենքի 106-րդ բնակարանի բնակիչ` 1966 թ. ծնված Նշան Մարգարյանի ինքնասպանության փորձը:
Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։