Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բժշկականի ուսանողները գնացել են սահման

Հասարակություն
66d451bba659747c2ebacfffd8d2bd9c

Մարտի 22-24-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ուսանողական խորհրդարանի հետ համատեղ «Հայաստանն առանց տուբերկուլոզի» ծրագրի շրջանակներում Տավուշի մարզի 5 սահմանամերձ գյուղերում (Չինարի, Այգեձոր, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես) անցկացրին անվճար ֆլյուրոգրաֆիկ և այլ բնույթի հետազոտություններ։ Եռօրյա ծրագրի շրջանակներում հետազոտություններ անցան սահմանամերձ գյուղերի ավելի քան 300 բնակիչներ։

Ֆլյուրոգրաֆիկ հետազոտություններն իրականացվել են ՀՀ պաշտպանության նախարարության տրամադրած շարժական ֆլյուրոգրաֆիական կենտրոնների միջոցով։

Պետական բժշկական համալսարանի ուսանողները Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում կազմակերպել են նաև դասընթացներ` տուբերկուլոզ հիվանդության, նրա բուժման և կանխարգելման վերաբերյալ: