A
A
Թունավորում
Մարտի 23-ին, ժամը 14.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 3 անձինք:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 14.10-ի սահմաններում, տան ջրատաքացուցիչի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:
Ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:
Այս մասին հայտնում է ոատիկանության մամլո ծառայությունը։