Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տնկվելու է 32 հազար ծառ և թուփ

Հասարակություն
3180f1bc359f8211b2d70240a9cffcb8

Մարտի 23-ին և 24-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում կազմակերպված սանմաքրման աշխատանքների հետ կապված`հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, հանձնարարվել է հետևողական աշխատանք տանել և ամենօրյա հսկողություն իրականացնել համալիր սանմաքրման կարիք ունեցող վայրերում մաքուր և պատշաճ վիճակի ապահովման ուղղությամբ:

Մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքներին անդրադառնալով` բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ առաջիկայում անցկացվելիք ծառատունկին տնկվելու է 32 հազար ծառ և թուփ: Կամո Արեյանը, փոխանցելով քաղաքապետի հանձնարարականը, նշել է, որ լայնամասշտաբ ծառատունկը պետք է ընդգրկի մայրաքաղաքի նախկինում անտառային համարվող և ոռոգման ցանցով ապահովված բոլոր գոտիները:

Հանձնարարվել է ակտիվացնել հեղեղատարների մաքրման աշխատանքները` անձրևների ժամանակ հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով:

Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանի մամլո ծառայությունը։